Հաջողություն եմ մաղթում Արմեն Սարգսյանի գործունեությանը, -այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում ասեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ մեկ հոգով երկիրը չի փոխվում. «Ամեն քաղաքացի կարող է նպաստել դրան, և գուցե կարողանանք քիչ-քիչ դուրս գալ այս վիճակից»,- ասաց նա:
 
Նշեց, որ Սերժ Սարգսյանը և իր գործընկերները պետք է հասկանան, որ Արմեն Սարգսյանի միջոցով հնարավորություն ունեն փոխելու երկիրը. «Եթե սա իսկապես փորձ է հավերժացնելու ինչ-որ անձի կամ կուսակցության իշխանությունը, լինի Արմեն Սարգսյան, թե Գարեգին Նժդեհ՝ մեր երկիրը երկիր չի դառնա»: