Ձյան տեղումները վաղը նորից կվերսկսվենՀՀ Արտակարգ իրավիչակների նախարարության օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ երեկվանից ՀՀ ողջ տարածքում տեղացող ձյունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին կդադարի: Այսօր կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։
 
Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
 
Երեւան քաղաքում` դեկտեմբերի 7-ի առավոտ տեղումներն աստիճանաբար կդադարեն: Դեկտեմբերի 8-ին կրկին հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-8-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: