SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումերի շնորհիվ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Դահար Թ.-ին։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արաբկիր վարչական շրջանի մի քանի հասցեներում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ծալապակասը» հիմնականում կանանց և աղջիկների մոտ մերկացրել և սեռական օրգանն է ցույց տվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ հետաքննիչի որոշմամբ նշանակվի նաև հոգեբուժական փորձաքննություն։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում