Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտ հսկայական ճեղք է հայտնվել։ Բնության կատակլիզմի տեսանյութը հրապարակվել է Daily Nation պարբերականի Youtube-ի ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Գետնի մակերևույթին առաջացած ճեղքի երկարությունը մի քանի կիլոմետրի է հասնում, խորությունը 15 մետր է, իսկ լայնությունը՝ 2 մետր։
 
Տեսանյութում երևում է, որ ճեղքվածքը անցել է Քենիայի հովտի մակերեսով՝ վնասելով նաև ենթակառուցվածքային օբյեկտներ, օրինակ՝ ճանապարհի խաչմերուկը՝ այդպիսով, դժվարացնելով երթևեկությունը։ Գիտնականները մտավախություն ունեն, որ սա կարող է Աֆրիկայի բաժանման գործընթացի սկիզբը լինել, որի արդյունքում 5 տարի անց մայրցամաքը կարող է երկու մասի բաժանվել։