Երգչուհի Եվա Ռիվասը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և պարզաբանել երկրպագուներին իր՝ վերջին շրջանում պասիվ լինելու պատճառը:
 
«Ընկերներ, ներեցեք, որ որոշ ժամանակով կորել եմ: Մորս պատճառով շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ»,- բացատրել է երգչուհին:
 
Նշենք, որ ավելի վաղ Եվա Ռիվասն իր մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել՝ պատմելով նրա հիվանդության մասին.
«Նրա ուղեղի վիրահատությունից մեկ տարի է անցել: Այս ամբոջղ ընթացքում ամեն երկու շաբաթը մեկ նա պառկում է հիվանդանոց՝ քիմիաթերապիա ընդունելու: Իմ մայրիկը շատ ուժեղ է, սակայն հիմա որոշ անցանկալի տհաճություններ են առաջացել, որոնք արդեն քիմիայի հետևանքն են: Բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կլինեք առողջ և երջանիկ: Ես նրան եմ տալիս իմ ամբողջ սերն ու ուժը: Իմ գլխավոր ուժը հավատն է: Ես ամեն հարցում իմ հույսը դնում եմ Աստծո վրա»: