Դուք շրջապատող մարդկանց հավանության կարիքն ունեք և հենց այդ պատճառով ուզում եք ցույց տալ, որ վարում եք հետաքրքիր և ակտիվ կյանք։ Բացենք մի գաղտնիք՝ շատ քչերին է հետաքրքրում թե որտեղ եք ճաշել, կամ որ կինոթատրոնն եք հաճախել։ Բացի դրանից, հաղորդագրությունն այն մասին, որ դուք լքել եք երկիրը՝ կարող է գրավել գողերին։
Դուք ցանկանում եք, որպեսզի մարդիկ իմանան Ձեր գրավչության և սպորտային ապրելակերպի մասին։ Հավատացեք, նրանք, ում իրոք դուր եք գալիս, կարիք չունեն Ձեր գրավչության ապացույցների։
Կերակուրների լուսանկարներ
Գոյություն ունեն ֆուդ-բլոգերներ, որոնք կարող են լուսանկարել յուրաքանչյուր ուտելիք՝ բավական ախորժալի տեսքով։ Բայց մարդկանց մեծ մասը դա չեն կարողանում անել և հենց այդ պատճառով, դուք ոչ մեկին չեք զարմացնի մեկ բաժակ սուրճով կամ տորթի կտորով։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ, որով ցանկանում եք ցույց տալ, որ սնվում եք լավ հաստատություններում։
Ծիծաղելի է հնչում, սակայն կան մարդիկ, որոնք իրոք ընկերներ են ավելացնում ում պատահի և առանց պարզելու։ Դա խոսում է Ձեր անինքնավստահության մասին։