Ապրիլի 9-ին, ժամը 23:51-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: 
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: «Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը: