ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ
 
Քվեարկություն թե լինի
 
Ու դուք ուզեք քվեարկել,
 
Քվեարկության հանդեսում
 
Ինձ բացակա չդնեք...
Պատգամավոր ընկերներ,
 
Ասածներս միշտ հիշեք,
Ազգային մեր ժողովում
 
Ինձ բացակա չդնեք...
 
Թե հոգնեք ու ձանձրանաք,
 
Քնով չանցնեք, չքնեք,
 
Քնեցիք էլ, արթնացեք,
 
Իմ փոխարեն քվեարկեք․․․
 
Ես Սամոն եմ դեպուտատ
 
Ձեզնից սերված ընդունեք,
 
Դուք ձեր կամքին հակառակ
 
Ինձ բացակա չդնեք...
 
Թե չգամ էլ ես նիստի,
 
Ինձ միշտ հիշեք ու սպասեք,
 
Ազգային մեր ժողովում
 
Ինձ բացակա չդնեք...
 
 
 
ՀԳ Հիշեցնենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում բացակա լինելով՝ քվեարկել է։
 
(Սահյանական)
 
 
Հասմիկ Բաբաջանյան