Լրագրող Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան էջի գրառումից հետո Գագիկ Սուրենյանին ով էլ «թարս աչքով է նայում, այսինքն չի լայքում, շեյր չի անում, սկսելու է լայքել, շյեր անել»։ Ասեմ՝ ինչու։ Նախ ներկայացնեմ ֆեյսբուքյան գրառումը․
 
Լևոն Սարդարյան
«Արա, ես որ հիմա ասեմ` Սուրենյանին իրա էդ իձիոտական պահվածքի, շեյրվելու մոլուցքի ու անիմաստ քոմենթների համար գործից հեռացրեք, ազգիս չուզող հատվածի ներկայացուցի՞չ եմ հռչակվելու: Լավ, էդ տղեն հլը ինչքա՞ն ժամանակ դեռ չի հասկանալու, որ ինքը շոումեն չի` պետական պաշտոնյա ա»:
Վտանգավոր գոտի՝ «պետական պաշտոնյա ա»:
Այսինքն Սուրենյանը պետական պաշտոնյա դառնալուց հետո մնացել է նույն Սուրենյանը՝ չի փոխվել, «քիթը չի ցցել», շփվում է մարդկանց հետ այնպես, ինչպես մինչ այդ էր շփվում։ Սա լա՞վ է թե վատ։ Ում էլ հարցնես, կասի՝ «որ քիթը չի տնԳել վա՞տ ա»։ Արժե՞ դրա համար Սուրենյանին գործից հեռացնեն՝ ինչ է թե իրեն պետական պաշտոնյայի նման չի պահում, հասարակ է պահում։
Մարդիկ պետական պաշտոնյաների պահելաձևից կուշտ են, այնքան կուշտ, որ ի պաշտպանություն պետական պաշտոնյայից տարբերվող Սուրենյանի, ամեն ինչի էլ կդիմեն, ընդհուպ մինչև, ինչպես լրագրողն է ասում՝ իրեն «ազգի չուզող հատվածի ներկայացուցիչ հռչակելու»։