Այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 06:30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «ԻՄԵՔՍ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենայի մեջ արգելափակված քաղաքացի կա: 
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Քրիստ Մ.-ն, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno» QQ 737 Q համարանիշի բեռնատարին: Մինչ փրկարարների ժամանումը վիրավորին տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև ճոպան, նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ փրկարարները, քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս կբերեին վիրավորին, բժիշկները  տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում նրան: