armtimes.com-ը գրում է․ 19:00- Ոստիկաններն այս պահին շրջափակել են Մելիք Ադամյան փողոցը, որտեղ մուտքն ու ելքն անթույլատրելի է: ՀԺ-ն փոխվոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորվախ ոստիկաանական ուժերի կենտրոնացումը, սակայն նա հրաժարվեց պարզաբանում տալ, թեեւ խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Այս պահին Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում են գտնվում նաեւ Մերժիր Սերժին նախաձեռնության մասնակիցները: Նրանք քիչ առաջ միացրեցին Սերժ Սարգսյանի այն հայտարարությւոնը, որտեղ նա ասում է, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:
 
Քիչ առաջ Մելիք Ադամյան 2-ում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը նախատեսված էր անցկացնել 20:00-ին, սակայն ՀՀԿ-ականները որոշեցին ավելի շուտ անել այն: Այս պահին ԳՄ-ի անդամները գալիս են կենտրոնական գրասենյակ: Քիչ առաջ ժամանեցին Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը:
 
ՀԺ-ի լրագրողը նկատել է, որ ՀՀԿ-ի գրասենյակի հարակից տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացնում: Նշենք, որ այսօր ակտիվիստները որոշել են շրջափակել ՀՀԿ շենքը: Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
 
 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում