ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա անուղ քաղաքացիները քիչ առաջ փակեցին Տիգրան Մեծ պողոտան։
 
Պողոտայի այդ հատվածում երթևեկությունը կասեցված է, մեքենաները կանգնած են: Ցուցարարները պահանջում են բացել Մելիք Ադամյան փողոցը, որը փակվել է ոստիկանների կողմից:
Հիշեցնենք` #ՄերժիրՍերժին քաղաքացիական նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում` այսկերպ արտահայտելով իր անհամաձայնությունը Սերժ Սարգսյանի վարչապետությանը: