ՌԴ իրավապահներն ստիպում են վարորդներին փոխել վարորդական իրավունքի վկայականները: Ահազանգողներից մեկն էլ նշել էր, որ «Յանդեքս Տաքսի» ծառայությունն արդեն տասնյակ հայերի անջատել է ծառայությունից՝ ստիպելով նոր վարորդական վկայականներ հանել:
 
Yandex.Taxi մամուլի ծառայությունն այսօր արձագանքել է հրապարակմանը՝ ներկայացնելով խնդրի հետ կապված իր պարզաբանումը.
«Մենք ստիպված ենք հարգել օրենքը, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող վարորդներին տաքսի վարել: Հունիսի 1-ից, երբ կավարտվի մորատորիումը, այդպիսի վարորդների նկատմամբ Ռուսաստանում հսկայական տուգանքներ կկիրառվեն: Նրանց տուգանքներից պաշտպանելու նպատակով, մենք զգուշացնում ենք վարորդներին վարորդական իրավունքները փոխելու անհրաժեշտության մասին»,- նշված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նույնպես բարձրացրել էր այս հարցը՝ նշելով, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ պարտադրելով նոր վարորդական իրավունքի վկայականներ հանել: