Այսօր «Մերժի՛րՍերժին» եւ «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունները միասին կազմակերպել էին իրազեկման երթ դեպի ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը։
 
Ցուցարարները ոտքով Գարեգին Նժդեհի հրապարակում պտույտ կատարեցին, ապա շարժվեցին դեպի մետրոյի Շենգավիթ կայարան։ Մետրոյում նրանք նույնպես ուղևորներին կոչ էին անում միանալ պայքարին, սակայն մի երիտասարդի նյարդերը տեղի տվեցին, նա սկսեց գոռգոռալ ցուցարարների վրա՝ ասելով՝ «ձեններդ կտրեք, հավայի էշի նման գոռգոռում եք, բայց ոչ մի բան էլ չեք փոխելու»։