Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 205.5 կմ հատվածում՝ Իշխանասար գյուղի վարչական տարածքում, բախվել են УАЗ մակնիշի 52 SL 757 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 629 LT 61 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է: Տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել УАЗ-ի վարորդին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել է 14 ուղևոր ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել: