Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը, կինը, որդին եւ թոռնիկները 
 
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:
 
Վերջինիս տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ եւ բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու: Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին եւս հրաժարվել էր իր աշխատավարձից: ՀԺ-ի մյուս հարցին՝ Արմեն Սարգսյանն ապրելու է ծառայողական բնակարանո՞ւմ, Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը:
 
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցեւոմ, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը: Նա կունենա նաեւ պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում