Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում տասնյակ քաղաքացիներ փակել էին ավտոճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Shabat.am-ի թղթակիցը հայտնել էր, որ գյուղացիները պահանջում էին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին։
 
Ավելի ուշ  ակցիայի մասնակիցներին հանդիպեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը: Նրա հետ քննարկումներից հետո  քաղաքացիները միակողմանի բացել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը: