Կրկին ցնցվել է երկրակեղեւը Թուրքիայում
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Այս մասին հայտնում է թուրքական Milliet պարբերականը: Ըստ հրապարակման՝ երկրաշարժի հզորությունը կազմում է 4,0 բալ, ըստ Ռիխտերի սանդղակի: Էպիկենտրոնը գտնվում է Մուղլայի նահանգի Միլասի շրջանում: Օջախի խորությունը կազմում է 7 կմ: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սեյսմիկ ակտիվության մակարդակը բավական բարձրացել է Թուրքիայի այս հատվածում եւ ամռան ընթացքում Մուղլայի նահանգում եւ Բոդրում քաղաքում մի քանի երկրաշարժեր եղան, որոնցից մի քանիսը նաեւ բավական զգացվեցին եւ դարձան մասնակի ավերածությունների պատճառ: