«Հարգելի լրատվամիջոցներ, հարգելի լրագրողներ, էս ի՞նչ եք անում: Ո՞նց կարելի ա առանց ստույգ տեղեկության, ամբողջությամբ սխալ բովանդակությամբ նյութ գրել ու նյութը տարածել, գոնե ազգանունս ճիշտ գրեիք, հերիք է էլի, հոգնեցինք արդեն:
 
Տարածում եք մի բան, որը մի անանուն լրագրողի ու հետևաբար լրատվամիջոցի ենթադրություն է, էլ ո՞նց պետք է հավատ ու վստահություն ներշնչեք ժողովրդին ավելի լուրջ հարցերում տեղեկություն տալիս:
 
Չի կարելի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սոնա Ռուբենյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ՝ սկզբնական շրջանում դառնալով Սոնա Ռուբենյանի մենահամերգների հովանավորը:
Գրառմանն արձագանքել է նաև Անահիտ Բախշյանը. «Սոնային հանգիստ թողեք, քույրիկը դեռ չնշանված՝ նման հետևություններ անելը պատիվ չի բերում որևէ լրատվության, հետո դա ի՞նչ հարց է, մեզանում էլ ուրիշ խնդիր չկա՞»: Նշենք, որ ավագանու անդամի գրառումը վերաբերում է հրապարակման այն հատվածին, որտեղ նշվում է, թե «Ալեքսանյանն սկսում է Սոնայից, որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ»: