Երեկ առավոտյան աշխատանքի էի գնում ավտոբուսով։
Մի կին իր 12-ամյա որդու հետ բարձրացավ ավոտբուս։ Նրանց կանգնած տեղի դիմաց նստած էր մի աղջիկ, ավելի ճիշտ նույնիսկ քնած։
 
Դրանից հետո տեղի ունեցավ հետևյալ երկխոսությունը:
 
 Աղջիկ ջան (ուսին թփթփացնելով ասաց այդ կինը), որ խնդրեմ կզիջեք ձեր տեղը երեխային։
Աղջիկը դժվարությամբ բացելով աչքերը, կիսաքուն վիճակում, փորձում էր հասկանալ թե ի՞նչ են ուզում իրենից։
Նա նայեց երեխային և հարցրեց։
— Դու աշխատու՞մ ես 2 տեղ։
— Ոչ։
— Դու սովորու՞մ ես առավոտյան 9.30 մինչև 16.30։
— Ոչ, մինչև 13․00։
— Դուք օրական 4 ժա՞մ ես քնում։
Տղան գլխի շարժումներով հերքեց։
— Ուրեմն կլինի՞ ես շարունակեմ քնելը։
Աղջիկը հենց այդպես էլ վարվեց։
Այդ արարքով, աղջիկը հակասությունների շարք առաջացրեց ավտոբուսում։