Պակիստանում գնդակահարել են հղիության 6-րդ ամսում գտնվող երգչուհուն, որը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել կանգնած երգել ու խնդրել է բեմի վրա աթոռ դնել:
 
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 24-ամյա երգչուհին՝ Սամինա Սամունը, հաճույքով ընդունել է առաջարկն ու համաձայնել ելույթ ունենալ հանդիսավոր արարողության ժամանակ:
 
Թեև միջոցառման կազմակերպիչները դեմ չեն եղել Սամունի՝ նստած երգելուն, սակայն հանդիսատեսին դա դուր չի եկել: Նրանցից մի քանիսն անընդհատ երգչուհուն խնդրել է ոտքի ելնել, սակայն կինը մերժել է:
 
Ի վերջո բեմին է մոտեցել 3 տղամարդ, որոնք սկսել են թղթադրամներ շաղ տալ Սամունի վրա: Դրանից հետո երգչուհին ստիպված է եղել ոտքի ելնել, սակայն հաշված րոպեներ անց աղջկը գլխի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մի  հանդիսատեսից, որին դուր չէր եկել իր նստելը:
 
Հայտնի է, որ Սամունը մահացել է հիվանդանոցում: 
 
Նրա ամուսինը պահանջում է, որպեսզի մարդասպանին դատեն կրկնակի ՝ կնոջ ու չծնված երեխայի սպանության համար:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել լուսանկարները և տեսանյութը։
 
 
Աղբյուր՝ tert.am