Պակիստանի Լահոր քաղաքում փեսացուն՝ Հաֆիզ Սալման Շահիդը, հյուրերին զարմացնելու համար իր հարսանիքին է եկել ոսկեզօծ փողկապով ու կոշիկներով, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ տղամարդն այդ օրը 2.5 մլն ռուփի արժողությամբ ոսկի է կրել: 
 
Հայտնի է, որ միայն կոշիկների վրա նա ծախսել է 1.7 մլն ռուփի, իսկ փողկապի վրա՝ կես միլիոն: Մինչդեռ փեսացուի կոստյումը պարունակել է ոսկյա թելեր ու բյուրեղներ: Այն արժեցել է 63. ռուփի:
 
Հաֆիզը պատմել է, որ նման վճռորոշ օրն ուզում էր յուրահատուկ տեսք ունենալ:
 
Իսկ նրա ծնողները նշել են, որ Հաֆիզն իրենց 8 երեխաներից միակ արու զավակն է, ուստի՝ իրենք ցանկացել են որդու համար ամեն ինչ հնարավորինս շքեղ կազմակերպել:
 
 
 
Աղբյուր՝ tert.am