Քիմ Քարդաշյան
«Ես ու Նիկոլը միշտ հետաքրքրված էինք գեղեցկությամբ: Երբ մոտավորապես 11 տարեկան էինք, դեղատուն մտանք ու շրթներկ գողացանք: Անհավանական խուլիգաններ էինք զգում մեզ», - ասել է Քիմը:
 
 

 
Էմինեմ
Փոքր ժամանակ Մարշալը (Էմինեմի իսկական անունը) լարված հարաբերություններ է ունեցել իր հասակակիցների հետ, քանի որ նա ապրում էր «սև» թաղամասում:
Այս հարաբերություններն ավելի վատթարացան, երբ նա որոշեց ռեփեր դառնալ. այն ժամանակ համարվում էր, որ ռեփը բացառապես սևամորթների երաժշտությունն է, սակայն Էմինեմը համառորեն մասնակցում էր ռեփ-բաթլների, և ժամանակի ընթացքում նա արժանացավ հանդիսատեսի համակրանքին ու հարգանքին:
 
 

 
Գվինեթ Փելթրոու
Գվինեթ Փելթրոուն ծնվել է կինոռեժիսորի ընտանիքում և երիտասարդ տարիներին թողել է ուսումը՝ դերասանուհի դառնալու համար: 1999 թվականին նա արժանացել է «Օսկար» մրցանակին՝ «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում նկարահանվելու համար:
 
 

 
Թեյլոր Սվիֆթ
10 տարեկանում Թեյլորն արդեն ելույթ էր ունենում իր հայրենի Վայոմիսինգ քաղաքում անցկացվող տոնավաճառներում, փառատոներում և մարզական միջոցառումներում: 12 տարեկանում նա կատարել է ԱՄՆ-ի օրհներգը մարզական խաղերի բացման ժամանակ, և հենց այդ պահից էլ սկսել է նրա կարիերան:
 

 
Ադել
Ադելի խոսքով՝ ինքը սկսել է երգել 4 տարեկանում, և սա դարձել է իր իսկական կիրքը:
 
 

 
Հայդի Քլում
 
Հայդին սկսել է իր կարիերան 18 տարեկանում՝ առաջ անցնելով 25 հազար մրցակիցներից The Late Night Show մրցույթում ու 300 հազար դոլարանոց պայմանագիր կնքելով տեղական գործակալության հետ:
 
 

 
 
Քիթ Հարինգթոն
 
Քիթ Հարինգթոնը, որն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, մանկության տարիներին երազել է լրագրող կամ ռազմական թղթակից դառնալու մասին, սակայն դերասանական կարիերան ավելի է հետաքրքրել նրան: