Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ռեալի» դեմ պատասխան խաղը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչում: 
 
«Այս խաղից ինձ դառը համ մնաց, որովհետև մեզ չտրվեց հնարավորություն խաղալ ավելացրած ժամանակում: Ցավոք սրտի փոքր բաները փոխեցին ողջ խաղը: Ես պատրաստել էի երկու փոփոխություն ավելացրած ժամանակում և ես վստահ էի, որ այդ փոփոխությունները մեզ կօգնեին:
 
Առաջին խաղակեսից հետո ես զգում էի, որ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Ամեն դեպքում մենք արժանի էինք գոնե խաղալ լրացուցիչ ժամանակում: Բայց հիմա ողբալն ուղղակի անիմաստ է»,- մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը «Skysports»-ը: