Առեղծվածային դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Այդահո-Ֆոլս քաղաքում, ապրիլի 7-ին. մեքենաների կայանատեղիում հիսուն սատկած սագեր են երկնքից ցած ընկել: Ինչպես ենթադրել են Այդահո նահանգի ձկնային պաշարների և կենդանիների դեպարտամենտի սպաները՝ թռչունները կարող էին տուժել կայծակից:
 
Ժամը 19.30-20:00-ի սահմաններում քաղաքում որոտ է եղել: Թռչուններն ընկել են 91 մետր չափսով տարածքի վրա, որը գտնվում է Յելոուսթոն ավենյու և Լինքոլն-ռուուդ փողոցների միջև:
 
Ընդհանուր առմամբ սպաները 51 թռչուն են հավաքել, որոշ սագեր տանիքների վրա են ընկել, նրանցով ավելի ուշ կզբաղվեն: Տվյալ պահին դեռևս պարզ չէ, թե ինչն է դարձել թռչունների մահվան պատճառը, բայց բոլորը հակված են հոսանքահարվելու տարբերակին:
 
Հետաքրքիրն այն է, որ սպաների արած նկարներում ընդհանրապես արյուն և վառվածի հետքեր չկան: Փորձագետները երկու սագի մարմին վերցրել են հետազոտության համար: Միգուցե սագերը վարակված են եղել որևէ վտանգավոր ինֆեկցիայով: