Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված հանրահավաքի մասնակիցները որոշեցին շարժվել ու գրավել Ֆրանսիայի հրապարակը: Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություններ էր տարածել ու ասել, որ փողոց փակելը ուրիշների ազատ տեղաշարժվելու իրավունքն է խոչընդոտում ու կարող է իրավական հետևանքներ ունենալ:
 
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով զգուշացում տվեց:
 
Ամեն դեպքում նրանք շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին գրավել ու փակել են հրապարակը:
Աղբյուր՝  http://henaran.am/357399.html