Deadline պորտալի փոխանցմամբ` նախօրեին երեկոյան Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԼԳԲՏ համայնքի կազմակերպած GLAAD Media Awards մրցանակաբաշխությունը: Գրում է Gazeta.ru-ն:
 
Մրցանակաբաշխության հաղթողներ յուրաքանչյուր տարի դառնում են այն համաշխարհային աստղերը, որոնք օգնում են պայքարել իրավունքների հավասարության և լրատվամիջոցներում սեռական փոքրամասնություններին դրական ներկայացման համար:
 
Ընդհանուր առմամբ այս տարի մրցանակի արժանացել են 12 հայտնիներ և նախագծեր: Դրանց թվում են «Այդ մենք ենք» հեռուստասերիալը, երգչուհի Բրիթնի Սփիրսը, «Ֆանտաստիկ կին» ֆիլմը և այլն:
 
Տարբեր տարիների ընթացքում GLAAD մրցանակի արժանացել են «Մատրիցա» ֆիլմի ռեժիսոր Լիլի Վաչովսկին, որը ժամանակին սեռափոխության վիրահատության է ենթարկվել, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասանուհի Շարլիզ Թերոնը: