ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի երեխա ունի: Այս մասին գրում է The New York Post պարբերականը` հղում անելով Նյու Յորքում Trump World Tower բնակելի համալիրի նախկին դռնապահ Դինո Սաջուդինին: Գրում է Gazeta.ru-ն:
 
Պարբերականի տվյալներով` «National Inquirer» թերթը Սաջուդինին 30 հազար դոլար է վճարել այդ տեղեկության հրապարակման համաձայնության համար, սակայն այն այդպես էլ չի հրապարակվել: Պայմանագրի համաձայն,` Սաջուդինը ստիպված էր լինելու 1 միլիոն դոլար վճարել, եթե պատմեր գործարքի մասին կամ մեկ ուրիշին տեղեկացներ նախագահի երեխայի մասին:
 
«Այսօր ես արթնացա և պարզեցի, որ AMI- ի (American Media Inc., որը զբաղվում է «National Inquirer»-ի հրապարակմամբ)» հետ մեր գաղտնի համաձայնությունը, որը կապված է նախագահ Թրամփի հետ, հայտնվել է մամուլում», - ասել է Սաջուդինը:
 
Նա հավելել է, որ համալիրում աշխատելու ժամանակ նրան հանձնարարվել էր չդատապարտել տան նախկին կառավարչուհուն Թրամփի հետ կապի համար: Նշվում է, որ կինը ժխտում է, որ երբևէ սիրավեպ է ունեցել Թրամփի հետ:
 
Ավելի վաղ ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին իր հուշերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մաֆիոզի հետ էր համեմատել: