Սալմոնելա, հակաբիոտիկներ և ՄԱՖԱՄ. սառեցված հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները
Այս անգմ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։
 
Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։
 
Սննդամթերքի ցանկացած տեսակ, որը ներմուծվում է Հայաստան, անցնում է սահմանային հսկողության փուլեր, որից հետո է միայն ապրանքը հայտնվում իրացման ցանցերում և վաճառակետերում։
 
Սննդամթերքի որակի սահմանային վերահսկողության անմիջական պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է։ Այսինքն՝ եթե տեղական արտադրողների սննդամթերքի մեջ խախտում հայտնաբերելիս պատասխանատվության էր ենթարկվում նախ և առաջ արտադրողը, ապա այս դեպքում առաջին պատասխանատուն վերահսկող մարմինն է՝ ՍԱՊԾ-ն։
 
2017թ. նոյեմբերի 13-ին մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 9 տեսակի ներկրված (բրազիլական, ռուսական, ուկրաինական) սառեցված հավի մսեր։
 
Դրանք ձեռք են բերվել՝ «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք» և «Պարմա» սուպերմարկետներից («Էվրիկա» սուպերմարկետների ցանցում ներկրված հավի միս այդ պահին չգտանք)։
 
Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։
 
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ըստ ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի։