Մելանյա Թրամփը համարվում է աշխարհի ամենաոճային ու գեղեցիկ առաջին տիկիններից մեկը, որի յուրաքանչյուր հանրային ելույթ ուշագրավ է դառնում անթերի տեսքի, ոճի ու զսպվածության շնորհիվ:
Հաշվի առնելով, որ 47-ամյա տիկին Թրամփը նախկինում հաջողակ մոդել է եղել, զարմանալի չէ, որ նրա ընտրած ցանկացած հագուստ՝ լինի էլեգանտ զգեստ, թե վերնաշապիկ ու սպորտային տաբատ, հրաշալի են նայվում տիկնոջ վրա ու բոլորի հայացքները գամում նրա վրա: