Քլոե Քարդաշյանը, ապրիլի 12-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Քարդաշյանն իմացել էր սիրելիի՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի բազմաթիվ դավաճանությունների մասին, այնուհանդերձ որոշել է ներել երեխայի հորն ու այժմ իրեն շատ երջանիկ է զգում մայրանալու կապակցությամբ։
 
«Նա նույնիսկ կատաղած չէ Տրիստանի վրա: Նա կարծում է, որ Տրիստանի հետ պատահածի պատճառն ալկոհոլի չարաշահումն է ու որևէ կարևորություն չունի: Նա վստահ է, որ այդ աղջիկներն իրենք են հետապնդել Տրիստանին: Քլոեն այն մտքին է, որ սա պետք է հաղթահարել ու առաջ շարժվել»,-հավելել է աղբյուրը:
 
Հայտնի է, որ Թոմփսոնը երեխայի ծնվելու պահին սիրելիի կողքին է եղել: