«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի»` ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը: Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար:
 
Աղբյուրի վկայությամբ՝ երկրի ղեկավարները հույս ունեն, որ Վովա Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը»՝ բանակից ինչ–որ բան փախցնելու գործում: Որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար: