Երեկ՝ ապրիլի 13-ին, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկ
Երեկ՝ ապրիլի 13-ին, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը:

տուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը:
 
Shamshyan.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը ասաց. «Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը և այսօր անալիզներ էինք հանձնել և ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան: Վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս եկավ վիրահատարանից և ինձ ասեց, որ անդաստիարակ երեխա ունեմ, չի թողնում սկսենք վիրահատությունը ու որդուս դեմքին բազում կապտուկներով և ուժասպառ վիճակով տվեց իմ գիրկը: Ես բարկացած գնացի գլխավոր բժշկի մոտ, որ իմ բողոքն արտահայտեմ, սակայն նա միայն կանչեց բուժքույրին, նրան մի քանի բան ասեց ու ճանապարհեց: Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա նաև ասաց, որ գտնվում է Ոստիկանության Կապանի բաժնում և հանցագործության վերաբերյալ հաղորդում է տալիս:
 
Խնդրեց, որ նման անմարդկային և երեխայի հոգեբանական հմտություններին չտիրապետող բուժանձնակազմը հեռացվի աշխատանքից և արժանանան իրենց համապատասխան պատժին»:  Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: 
Подробнее: https://shabat.am/am/article/174835/Kapani-hivandanocum-7-amya-erekhayin-virahataranic