Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի ելածները քիչ առաջ գրավեցին Հանրային ռադիոյի շենքը այն բանից հետո, երբ պայքարողներից Նիկոլ Փաշինյանը վազեց եւ մյուսները նրա հետեւից։
 
Չնայած անվտանգության աշխատակիցների եւ անցակետների առկայությանը ցուցարարները բարձրացսն վերեւ եւ վանկարկում են «ՄերժիրՍերժին»։
 
Նիկոլ Փաշինյանը արդեն վերեւում հանդիպեց ոստիկաններին, որոնք թույլ չեն տալիս առաջ շարժվել։ Փաշինյանը խնդրում է Ռադիոյի տնօրենին ուղիղ եթեր տրամադրել իրեն, նա պետք է կոչով դիմի քաղաքացիներին։