Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր՝ հումորային գրառմամբ լուսանկար է հրապարակել: Մկոն շարունակելով տաքսու վարորդների թեման, այս անգամ իր գրառումը նվիրել է հենց նրանց: Դերասանը իր երկրպագու-հետևորդների համար Էքսքլյուզիվ առաջարկով է հանդես եկել. «Էքսքլյուզիվ առաջարկ Զվարթնոցից քաղաք – 3000, ասել, խոսալով - 4500», - գրել է Մկոն:
 
 
 
 
Սոցիալական ցանցերում ակտիվ այս դերասանը չի դադարում իր հետևորդներին և երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով: Սակայն պետք է նշենք, որ Մկոյի հետևորդները ևս շատ ակտիվ են և բուռն են արձագանքում դերասանի յուրաքանչյուր հրապարակմանը: