Հանրահայտ Tatler ամսագրի ռուսական հրատարակչության մայիսյան համարն անդրադարձ է կատարել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա ահռելի՝ 175 մլն դոլարանոց կարողությանը:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ շատերը Քարդաշյանին համարում են անտաղանդ, սակայն դա չի խանգարում նրան միլիոններ վաստակել:
«Շատերի կարծիքով՝ որևէ տաղանդ չունեցող աղջկա համար նա շատ արագ է ամեն ինչից փող ստեղծում: Օրինակ՝ իր կոսմետիկ պարագաների հավաքածուի 300.000 օրինակը, որից ամեն մեկն արժե 48 դոլար, նա վաճառել է ընդամենը 3 ժամում ու դրա շնորհիվ հարստացել 14.5 մլն դոլարով»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ Քարդաշյանի վերաբերյալ անդրադարձի մյուս հատվածները հնարավոր կլինի ընթերցել մայիսյան համարի թողարկումից հետո: