Մա­լաթիայում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողը սպանվածի քեռորդին է «Հայկական ժամանակ» «Մեր տեղեկություններով՝ Մա­լաթիայում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողը սպանված 38-ամյա Արշակ Գալստյանի քեռորդին է:
 
Նույն այդ տեղեկություններով՝ նրանք տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ են եղել, սպանության պատճառը 15 հազար ԱՄՆ դոլարի պարտքուպահանջն է: 38-ամյա Արշակ Գալստյանի դի­ակը հայտնաբերվել է 2017 թվակա­նի դեկտեմբերի 6-ին, ժամը 00:25-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրա­զենային վնասվածքներով: Նրա մարմնի վրա հայտնաբերվել է 6 հրազենային վնասվածք, նույնքան պարկուճ հայտնաբերվել է նաև դեպքի վայրում:
 
Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակ­վել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, մեքենան, մեր տեղեկություններով, նույնպես «Նիսան» մակնիշի է:
 
Երեկ որոշում է կայացվել սպան­վածի բարեկամին՝ 31-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգր­քի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դի­տավորյալ սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բե­րելը): Նրա նկատմամբ հայտարար­վել է հետախուզում»,-գրում է թերթը: