Չնայած մեր երկրում այնքան էլ զարգացած ու տարածված չեն օգտագործված իրեր վաճառող խանութները, եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում դրանք լայն տարածում ունեն։
 
Մարդիկ այդպիսի խանութներից գնումներ են կատարում, երբ չեն ցանկանում կոնկրետ այդ իրի վրա շատ գումար ծախսել։ Սկզբունքը հետևյալն է․ մարդիկ անվճար հանձնում են իրենց անպետք իրերն այդ խանութին, որն էլ ցածր գնով վաճառում է այն։
Հենց այդ պատճառով էլ շատ են եղել դեպքեր, երբ գնորդները պատահաբար թանկարժեք իրեր են հայտնաբերել գնված ապրանքների միջից։ Օրինակ՝ գումար՝ նկարի շրջանակի մեջ, ոսկյա մատանի՝ հագուստի գրպանում և այլն։
Ամերիկուհի այս կինը՝ Լորետա Սիմսը, պարզապես այցելել էր խնայողական խանութ՝ տեսնելու, թե ինչ հետաքրքիր բան կարող է գնել։ Բայց արի ու տես, որ կյանքը նրա համար մեծ անակնկալ ուներ։
Չնայած ոչ մի արտասովոր բան չգտավ, որոշեց ականջի փայտիկներ գնել, որոնք 50 ցենտ արժեին։ Գանձապահին նա մեկնեց երկու 25-ցենտանոց կոպեկներն ու գնաց տուն։ Տանը տուփը բացելուց հետո կինը շոկի մեջ էր․ դրանում թանկարժեք զարդեր էին՝ ազնիվ քարերով ականջօղեր և մարգարտյա վզնոց։
Սկզբում նա կարծում էր, որ դրանք հավանաբար էժան զարդեր են, բայց մասնագետի մոտ այցելելուց հետո համոզվեց, որ դրանք իսկապես շատ թանկ արժեն, ավելի կոնկրետ՝ 1,800 ԱՄՆ դոլար։
 
Փաստորեն, կինը, ծախսելով ընդամենը 50 ցենտ կամ, որ նույնն է, մոտավորապես 200-250 դրամ, ստացավ ընդհանուր 1․800 դոլար արժողությամբ զարդեր։