Aravot.am-ին «Իրավունքի կողմ» հ/կ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան իր տանը կրկին տրանսգենդեր կին են դանակահարել: «Դանակով վնասել են վիզը, նա այս պահին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Սա արդեն նման երկրորդ դեպքն է»,-ասաց Մարտիրոսյանը: