Հարավային Աֆրիկայում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել իր 6-ամսական դստեր սպանության փորձի համար: Տղամարդն իր դստերը նետել է տանիքից ոստիկանության հետ բախման ժամանակ, երբ վերջիններս ժամանել էին քանդելու ապօրինաբար կառուցված շինությունը, որտեղ ապրելիս են եղել:
38-ամյա տղամարդը երեխային վերցրել ու բարձրացել է տանիք ու սպառնացել նետել երեխային: Տանիքում է եղել նաև ոստիկանը, ով, սակայն, չի հասցրել բռնել նրան, մինչ տղամարդը ցած կնետեր երեխային:
Բարեբախտաբար, աղջիկը չի վնասվել, քանի որ նրան բռնել է ներքում կանգնած ոստիկանը:
Հաղորդվում է, որ այս միջադեպից ու կրքերի հանդարտումից հետո ոստիկանությունը քանդել է թաղամասում ապօրինաբար կառուցված 90 շինությունները: