ՀՀԿ-ն տեղեկություն է տարածել, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ Խորհրդի արտագնա նիստ, որտեղ կայացվել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու որոշումը: Թեկնածությունը կներկայացվի խորհրդարան, որտեղ ապրիլի 17-ին սպասվում է վարչապետի քվեարկություն: ՀՀԿ-ից հայտնում են, որ Կարեն Կարապետյանն է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
 
Ինչպես հայտնի է, ավելի վաղ, Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը իր համախոհներին հայտարարել էր, որ 16.30-ին հզոր ավտոերթ կանեն Ծաղկաձոր, քանի որ ՀՀԿ-ն որոշել է նիստը տեղափոխել այնտեղ, ոչ թե անել կուսակցության գրասենյակում:  Բանն այն է, որ դրանից էլ առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կշրջափակեն կուսակցության գրասենյակը