Հնդկական Մահարաշտրա նահանգի բնակիչներից մեկը փորձելով պատժել իր դստերը, որը չի կարողացել սովորել այբուբենը, ստիպել է սոխ կուլ տալ: Սակայն երեխան խեղդվել է ու մահացել: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով IANS լրատվամիջոցին:
 
Դեպքը տեղի է ունեցել  Աուրանգաբադ քաղաքում: Սանջայ Կուտին ստուգել է աղջկա՝ Բհարաթիի տնային աշխատանքը: Աղջիկը չի կարողացել հիշելով անգիր ասել այբուբենը, և ջղայնացած Կուտին պատժել է երեխային՝ ստիպելով կուլ տալ սոխի գլուխը: Երեխան խեղդվել է, հարազատները չեն կարողացել օգնել նրան, և նա մահացել է:
Կուտին փորձել է թաքցնել հանցագործությունը և ազատվել երեխայի մարմնից: Բայց նրա կինը վիշտը կիսել է հարազատների հետ, որոնք էլ խորհրդակցելով որոշել են դիմել ոստիկանություն: Արդյունքում այս գիշեր Կուտին ձերբակալվել է և սպասվում է, որ դատարանը նրան կալանավորելու որոշում կկայացնի: