Սանկտ Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վնասված ֆյուզելյաժով վայրէջք է կատարել մոսկովյան օդանավակայաններից մեկում: 
 
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օդանավի տեխզննումից հետո բացահայտվել է ինքնաթիռի թևի վերին մակերևույթի հետ ֆյուզելյաժի (ինքնաթիռի կմախքի) միացման վահանակի մասնակի բացակայությունն ու քայքայումը:
 
Մասնագետները փորձում են պարզել, թե երբ է վնասվածքն առաջացել և գնահատել ինքնաթիռի տեխնիկական վիճակը:  Աղբյուրը չի նշում, թե որ օդանավակայանում է վայրէջք կատարել ինքնաթիռը և թե որ ավիաընկերությանն է այն պատկանում: