Երևանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկներում կրկնող լուսացույցներ կտեղակայվեն
2017 թվականի դեկտեմբերի 9-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
 
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին նաև, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի։