Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը:
 
Մոտեցան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ և պահանջեցին ազատել ճանապարհը, վարորդները արձագանքեցին, թե մեքենաները փչացած են: Ի պատասխան՝ ոստիկանը նստեց մեքենաներից մեկի ղեկին և հեռացրեց այն կամրջից: Մյուս վարորդը մեքենան հեռացրեց 10-15 րոպե ոստիկանների հետ զրուցելուց հետո:
Մեկ այլ ավտոմեքենա կանգնեց կամրջին՝ վարորդի բացատրությունը կրկին անսարքությունն էր: Այս մեքենան ճանապարհային ոստիկանությունը հեռացրեց էվակուատորի միջոցով:
Այժմ երթևեկությունը Կիևյան կամրջի վրա վերականգնված է: