11:02 «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ձեռքերը վեր պահած ճեղքեցին ոստիկանների շղթան և երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով:  Չնայած ոստիկանների դիմադրությանը՝ ցուցարարները շարունակեիցն իրենց երթը: «Մի փակեք մեր ճանապարհը, որովհետև մենք բացելու ենք: Մի փակեք, որովհետև սա մեր հայրենիքն է»,- ասաց Փաշինյանը:
 
10:50 Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց Կորյուն-Հերացի փողոցում:
 
Ցուցարարները փակել էին խաչմերուկը և իրենց միանալու կոչեր էին անում քաղաքացիներին:  Լարված ֆոնին «Յաշիկը» փորձում էր ճեղքել և անցնել ցուցարարների միջով՝ մեքենան վարելով անմիջապես մարդկանց ամբոխի ուղղությամբ: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախնական տվյալներով հայտնի է՝ ով է եղել մեքենայի ղեկին, սակայն հրաժարվեց անունը հրապարակել: