Քլինթոն․ Ինձ փրկեցին հավատը, յոգան ու «Շարդոնեն»


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատարկված ու ջախջախված էր 2016-ի ընտրություններում իր պարտությունից հետո, հայտնում է CNN-ը։ Այս մասին նա հայտնել է Նյու Յորքում Ռիվերսայդ եկեղեցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ իրեն փրկել են հավատը, յոգան ու Շարդոնեն։

Նա նկատել է, որ չէր կարծում, թե կպարտվի ու ընտրությունների օրը ջախջախված էր իր պարտությամբ։ «Ինձ օգնել են մի քանի բաներ։ Իմ թիմակիցների հավատն ու աջակցությունը, ովքեր աղոթում էին ինձ համար։ Ինձ աջակցում էր նաեւ ընտանիքս ու ընկերներս։ Ես զբաղվում էի յոգայով, փորձարկում այլընտրանքային շնչառության հմտությունները»,- ասել է Քլինթոնը, հավելելով, որ «իհարկե ինձ օգնել է նաեւ Շարդոնեն»։ Նա խոստովանել է, որ պարտության «ամբողջ ծանրությունը» գիտակցել է այն բանից հետո, երբ հեռացել է վերջին միջոցառումից ու ամուսնու հետ մեքենայով տուն էր վերադառնում։ «Ես չէի կարողանում խոսել՝ այլեւս ներքին ռեսուրսներ չունեի»։ «Հենց հավատն է ինձ օգնել հավաքել ուժերս։ Այն ինձ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու ուժ է տվել»։