ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
 
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները:
 
Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
 
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բեռնատարների համար: