ՀԺ-ի լրագրողը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է այնտեղ: Նրան տեսնելուն պես ոստիկանական զորքերը մեջքով շրջվեցին դեպի ցուցարարները եւ սկսեցին երգել՝  «Հայեր միացեք, միացեք հայեր» երգից մի հատված: Այդ ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ժպտում էր եւ ծափահարում ոստիկաններին:
 
Ոստիկանների երգին ի պատասխան ցուցարարները վանկարկեցին. «Քայլ արա, մերժիր Սերժին»: