Ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով։
 
Լևոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։  Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։  Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
 
Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։  Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։